մժեղ մոծակ

վերմակը, փետուրէ բարձը, սաւանը, անկողինը, իսկ մահճակալին տա՞կ... մահճակալիս տակ կայ մժեղ մոծակ, ամեն գիշեր կը նուագէ չորս թելով ջութակ, թա΄կ... մահճակալիս տակ կայ մժեղ մոծակ, ամէն գիշեր կը նուագէ երեք թելով ջութակ, թա΄կ... մահճակալիս տակ կայ մժեղ մոծակ, ամէն գիշեր կը նուագէ երկու թելով ջութակ, թա΄կ... մահճակալիս տակ կայ մժեղ մոծակ, ամէն գիշեր կը նուագէ մէկ թելով ջութակ... միիիի՜... ծա΄կ... ո΄ւյ... աղեղ ջութակ, թաւջութակ, բամբ ջութակ... տաւիղ, սրինգ, մէկը ունի լար, միւսը ունի ծակ... երկա՜ր փող, գալարափող... աղեղ ջութակ, թաւջութակ, բամբ ջութակ, տաւիղ, սրինգ, երկա՜ր փող, գալարափող, փչող, երգող եւ նուագող...

Ուղեցոյց տեսերիզ՝

Ենթատեսերիզ՝

Ներբեռնել՝