Պանանը
Հինգ հատ կապիկ
հագած շապիկ,
տաբատ կօշիկ,
ժողովի նստան
կլոր սեղան...
- Ես չար բաներ
չե՛մ տեսներ, չե՛մ տեսներ...
ըսաւ առաջին կապիկը...
- Ես չար բաներ
չե՛մ լսեր, չե՛մ լսեր...
ըսաւ երկրորդ կապիկը...
- Ես չար բաներ
չե՛մ ըսեր, չե՛մ ըսեր...
ըսաւ երրորդ կապիկը...
- Ես չար բաներ
չե՛մ ըներ, չե՛մ ըներ...
ըսաւ չորրորդ կապիկը...
Հինգերորդ կապիկը
քերեց գլուխը
եւ արտասանեց
այս ժողովին
վերջին խօսքը...
- Ես շա՜տ կը սիրեմ
դեղին պանա՛նը...
Ծափահարեցին բոլո՜ր կապիկները...